29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անգելա Մերկելը ապրիլի 24-ին չի այցելի Երևան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք  Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, գրում է Ermenihaber.am-ը` Գերմանիայի թուրքական «zaman-online.de» կայքին հղումով:

Գերմանիային Հայաստանում կներկայացնի Եվրամիության (ԵՄ) հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոտը, ով ներկայացնում է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»-ը (ՍԴԿ- SPD):

«Երևանում կազմակերպվելիք հայերի տեղահանության և սպանությունների հիշատակման միջոցառումներին լինելում եմ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչը»,- ասել է Ռոտը՝  չօգտագործելով ցեղասպանություն եզրույթը:

Իսկ Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոացռումներին Գերմանիայի մասնակցության հարցի մասին աղբյուրը ոչինչ չի հայտնում:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը, պատասխանելով «Ձախերի կուսակցության» (Die Linke) հարցմանը, պատասխանել էր, որ ապրիլի 24-ին Երևանում Գերմանիայի ներկայացուցչի հարցը  դեռ քննարկման մեջ է:

Իսկ այն հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը որակում է 1915թ ջարդերը որպես ցեղասպանություն, պատասխան էր տրվել, թե անհրաժեշտ է պատմաբանների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի այդ հարցը: Այդ պատասխանում ևս չէր գործածվել ցեղասպանություն տերմինը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ