21 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 84-ի

Հունիսի 13-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 84-ի, ավելի քան 300-ը վիրավոր են: Ծայրահեղականների այս գրոհներն ամենաարյունալին էին 2011-ի դեկտեմբերից, երբ ամերիկյան զորքերը դուրս եկան Իրաքից, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Նախօրեին` հունիսի 13-ին Իրաքում ավելի քան տասնյակ պայթյուններ էին տեղի ունեցել Էլ-Հիլլում, մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Բաբիլ նահանգի վարչական կենտրոնում, Քիրկուկում եւ շիաների սուրբ քաղաք Քերբելայում:

Ահաբեկչությունների թիրախն ուխտագնացներն էին, որոնք հավաքվել էին մասնակցելու Մուսա ալ-Քազիմա իմամի հիշատակին նվիրված կրոնական ծիսակատարություններին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ