22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այստեղ հաց, այստեղ կաց. Փաշինյանը գրառում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը նյութական է, բայց ոչ զուրկ հոգեւոր, էմոցիոնալ, մշակութային ինքնությունից:

«Այստեղ հաց, այստեղ կաց» հնարավոր կարգախոս-գործելակարգը վերաբերվում է նաեւ գրողին, երգիչին, կոմպոզիտորին, դերասանին, փիլիսոփային, նկարչին, ովքեր նաեւ ոչ նյութական արժեքներ ստեղծելով են հացում, այսինքն՝ հաց ստեղծում:

Իսկ մշակութային, հոգեւոր արժեքները մեծամասամբ ստեղծվում եւ փոխանցվում են նյութի կիրառմամբ, նյութական կրիչի միջոցով. գրողը գրում է թղթով, գրիչով կամ համակարգչով, երաժիշտը վերարտադրում է երաժշտական գործիքով, դերասանը ներկայանում է բեմում՝ իր մարմնով ու հագուստներով, նկարիչը նկարում է վրձնով, ներկով ու կտավի վրա:

Էլ չեմ ասում՝ առանց սիրո ոչ մի արժեքավոր բան հնարավոր չէ ստեղծել: Այնպես որ, «Հայաստանի Հանրապետությունում հաց, Հայաստանի Հանրապետությունում կաց» կարգախոսը կարող է լինել այն բանաձեւը, որը կմիաձուլի, մեկը կդարձնի ժողովրդական եւ պետական պատկերացումները»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ