23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞րն է նման շիլաշփոթի իմաստը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիա մեկնելիս Փաշինյանը օգտվել է հեռավոր 2018 թվականի արձակուրդի մի մասից եւ ս/թ արձակուրդի մեկ ուրիշ մասից։

Անհասկանալի է ՀՀ վարչապետի հրամանների ժամանակագրությունը, այն է՝ 2020 թվականին Փաշինյանը օգտվում է 2019 թվականի արձակուրդի մի մասից` ետեւում թողնելով, փաստորեն, 2018 թվականի արձակուրդի չօգտագործված մասը, որը, ինչպես նշեցինք, օգտագործվել է 2024 թվականին։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ կարո՞ղ էր Փաշինյանի արձակուրդը նման տարեգրային վայրիվերումներ ունենալ, եւ ո՞րն է նման շիլաշփոթի իմաստը։

Հավելենք, որ հասարակ մահկանացուները շատ վաղուց չօգտագործված արձակուրդից կարողանում են օգտվել միայն աշխատանքից ազատվելիս` վերջնահաշվարկի ժանանակ. իսկ վարչապետը հիշել եւ օգտագործում է 2018 թվականի իր արձակուրդը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ