22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փակ հանդիպում է տեղի ունեցել Արցախի ներկայացուցչությունում: Սամվել Բաբայանը ակտիվանում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։

Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսեւորել, քանի որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, վաղը կարող է ներկաներից յուրաքանչյուրը լինել։

Խոսքը հատկապես ուղղված է եղել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել, եւ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, թե` եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի:

Ապա հայտարարել է, որ առաջիկայում, հենց միասնականության գաղափարը կյանքի կոչելու համար, ինքն ակտիվ քայլեր է անելու: Ներկաները հասկացել են, որ Սամվել Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ