Նման մեծ խաղը կարող է շատ թանկ նստել հայկական պետականության համար
Ռուսաստանում մտահոգված են, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Արեւմուտքի երկրները Հայաստանում ԵՄ առաքելության ընթացքում հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաեւ Հայաստանի հարեւան բոլոր պետությունների նկատմամբ, փոխանցում է Yerkir.am-ը:
«Մեզ մտահոգում է նաեւ այն, որ Երեւանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլեւ սպառնում է ժամանակավորից վերածվել մշտականի», -նշեց նա եւ հավելելով՝ Հայաստանում ԵՄ առաքելության կազմում Կանադայի ներկայացուցիչների հայտնվելը դե ֆակտո նշանակում է «ՆԱՏՕ-ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»: Ինչի՞ է պատրաստում Արեւմուտքը Հայաստանին՝ այս հարցին պատասխանել Ստանիսլավ Տարասովը։
«Հիշեցնենք՝ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023ի փետրվարի 20-ից՝ 2 տարի ժամկետով եւ ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։ 2023ի դեկտեմբերին ԵՄ – ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին մինչեւ 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն)։ Մարտին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրամիության հետ 2023ի նոյեմբերին Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Երբ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները որոշում ընդունեցին Հայաստան քաղաքցիական դիտորդների առաքելություն ուղարկելու մասին, նրանք իրենց գործողույթունները պատճառաբանեցին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին հետեւելու ձգտումով: Իսկ Երեւանում նման քայլը համարվում էր Բաքվի կողմից հնարավոր նոր ռազմական էսկալացիայից ապահովագրություն եւ, ըստ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, ձգտում էին «ամրապնդել ԵՄ — ի ըմբռնումը Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի շրջանակներում նրա միջնորդական ջանքերում», – նշել է Տարասովը:
Միեւնույն ժամանակ, շատ փորձագետներ հայտարարել են՝ «ԵՄ-ի կողմից նման խնդիրների լուծումն անիրատեսական է», եւ այդ համադրույթան հետեւում այլ նպատակներ են թաքնված: Գալուզինը դրանք հնչեցրել է՝ կասկածի տակ դնելով հայկական թեզը, թե «ԵՄ առաքելությունը Հայաստանի անվտանգության ապահովման միջոցներից մեկն է»։
«Եվ հենց այն փաստը, որ Հայաստանը խուսափում է Ադրբեջանի հետ նոր պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարից, ցույց է տալիս առաքելությունը հնարավորինս երկար պահելու նրա մտադրությունը, քանի որ հակառակ դեպքում նրա գտնվելը Հայաստանում իմաստազրկվում է։ Բացի այդ, հազիվ թե ԵՄ առաքելությունը խոչընդոտ դառնա կողմերի միջեւ ռազմական էսկալացիայի դեպքում։ Այնուամենայնիվ, այս իրավիճակից ձգտում են օգտվել ՆԱՏՕ-ականները, որպեսզի «բնակեցնեն Կովկասը», – հստակեցրել է մեկնաբանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Երեւանը փորձում է «լրացնել Արեւմուտքի համր հնարավոր աշխարհաքաղաքական վակուումը Վրաստանի կորստից հետո»՝ տարածաշրջան քարշ տալով տարբեր դիտորդներ, առաքելույթուններ եւ այլն, իսկ նրանց հետ միասին՝ տարբեր հետախուզություններ։ Այս մասին, ի դեպ, հիշեցրել է Գալուզինը։
«Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ այն բանից հետո, երբ ԵՄ-ն կասեցրեց Վրաստանին միավորման մեջ ընդունելու գործընթացը եւ սառեցրեց ֆինանսական օգնության մի մասը (30 մլն եվրո), Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանկան ընտրությունները կարող են «թեժ եւ բեկումնային դառնալ ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի համար»:
Տարածաշրջանում ուժերի դասավորվածույթունը կարող է որոշ չափով կախված լինել նաեւ Ուկրաինայում հակամարտության ելքից, եթե նկատի ունենանք Աստանայում Բաքվի եւ Պեկինի միջեւ ռազմավարական համագործակցության մասին հուշագրի ստորագրումը։ Եթե Ադրբեջանն ու Վրաստանը դուրս գան արեւմտյան ազդեցության ուղեծրից, Հայաստանը կարող է հայտնվել ոչ միայն տարածաշրջանային մեկուսացման մեջ, այլեւ «Արեւմուտքի գրկում», – ընդգծել է Տարասովը: Բայց առայժմ, նրա կարծիքով, իրական նշաններ են ի հայտ եկել, որ Լոնդոնի կողմից պատրաստվող ռազմաքաղաքական դաշինքը Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ չի կայանա։
«Բայց նման մեծ խաղը կարող է շատ թանկ նստել հայկական պետականության համար», – եզրափակեց Ստանիսլավ Տարասովը:
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ iarex.ru-ի