06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սիրիայի իշխանությունները պատասխանատու են մարդկության դեմ գործած հանցանքների համար. “Amnesty International”

Սիրիայի իշխանությունները, որոնք 15 ամիս շարունակ փորձում են ճնշել երկրում սկիզբ առած ապստամբությունը, պատասխանատվություն են կրում ռազմական հանցանքների եւ մարդկության դեմ գործած հանցանքների համար: Նման եզրակացություն է հրապարակել իր զեկույցում “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը:

Զեկույցի համար նյութերը հավաքվել են 23 սիրիական քաղաքների բնակիչների ցուցմունքների հիման վրա: Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են այդ քաղաքներ 2012-ի գարնանը:

Ըստ զեկույցի` խաղաղ բնակչության հանդեպ բռնության պարբերական գործադրումը պետական քաղաքականության մի մաս է, որն ուղղված է երկրի բնակչությանը վախեցնելուն: Զեկույցի վերջում կազմակերպությունը կոչ է անում սիրիական իշխանություններին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, մանրամասն հետաքննություն անցկացնել, ինչպես նաեւ թույլատրել հումանիտար եւ իրավապաշտպան կազմակերպությունների մուտքը երկիր:

“Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ առաջարկում է ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայում կատարվող հանցանքների հետաքննությունն անցկացնել Միաջազգային քրեական դատարանում, ինչպես նաեւ անհապաղ արգելել զենքի մատակարարումը Սիրիա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ