24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում. Բիշարյան

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին ՕԵԿ-ը դեմ է, քանի որ դրանով պարտադրվում է 12-ամյա կրթությունը և առաջարկում է նախագիծն անժամկետ հետաձգել: «Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում, պետք է գնա՞, Կառավարության թույլտվությունը վերցնի՞, որ ամուսնա»,-Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց Հեղինե Բիշարյանը:

Նա նշեց, որ դպրոցին շատ մոտ կանգնած մարդ է և միանշանակ գիտի՝ չի կարելի 19 տարեկանին պարտադրել գնալ դպրոց: Նրա խոսքով՝ եթե պարտադրվում է, ապա պարտավոր են այնպիսի միջավայր ստեղծել, որ երեխան գնա, սովորի: Հեղինե Բիշարյանը նկատեց, թե նախորդ օրենքում, ըստ որի պարտադրվում էր 9-ամյա կրթություն, նշվում էր, որ ծնողների իմացությամբ երեխան կարող է դուրս գալ դպրոցից, մինչդեռ նոր օրենքով՝ դա պետք է Կառավարությունը որոշի:

«Կներեք, բայց ես ծնող եմ ու չեմ ուզում, կամ երեխան չի ուզում 19 տարեկանում դպրոց գնալ, կամ էլ սոցիալական պայամանները թույլ չեն տալիս, պարտադրելը ո՞րն է: Չի կարելի 19 տարեկան կայացած մարդուն պարտադրել միջնակարգ դպրոց ավարտել»,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ