22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև վնասակար էր ներքին քաղաքականության առումով. Զատուլին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «փոխանցելու» մասին հայտարարությունները «բացահայտ սուտ են». այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ ինքն է ասում այն, ինչն իր ղեկավարի մտքին է։ Այս դեպքում մենք խոսում ենք բացահայտ ստի մասին»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորը նշել է, որ «Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև վնասակար էր ներքին քաղաքականության առումով», ուստի «նա նախընտրել է հետևել իր արևմտյան ընկերների կամքին»։

«Նա դժվար դրության մեջ դրեց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Սա, ըստ երևույթին, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր: Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չէին, ինչպես որ պետք չէ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական բազայի առկայությունը Գյումրիում։ Սրանք, ըստ երևույթին, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չեն թաքցնում պարոն Փաշինյանի կողմնակիցները և հենց ինքը», – ընդգծել է Զատուլինը։

Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղարն երեկ ասել էր.«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ