16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անհրաժետ է ընդլայնել հայ-չինական համագործակցության եզրերը

Հայ-չինական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, սակայն Չինաստանն ու Հայաստանը պետք է էլ ավելի խորացնեն հարաբերությունները`  համագործակցության եզրերը մեծացնելով:

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց չինական մշակույթի ու գիտության կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանը:

Բանախոսը նշեց, որ հին ազգերից այսօր ընդամենը վեցն են մնացել, եւ չինացիներն ու հայերը այդ 6-ից երկուսն են:

Խոսելով Չինաստանի հետ համագործակցության եզրերն ընդլայնելու մասին` տիկին Մուրադյանը նշեց, որ Հայաստանում բացակայում են չինական բանկերը, որոնք վաղուց գործում են այլ երկրներում, օրինակ` Ադրբեջանում, Վրաստանում եւ այլն: Նա նշեց նաեւ, որ Չինաստանում հայկական համայնքը փոքր է՝ այնտեղ մոտ 500 հայ կա: Իզաբելլա Մուրադյանը նշեց նաեւ, որ Հայաստանում այսօր 40–ից ավելի չինական կազմակերպություններ կան, եւ Չինաստանը հցանկանում է տարբեր երկրներում ներդրումներ անել:

Ասուլիսին ներկա քաղաքագետ Սերգեյ Շաքարյանն էլ ասաց, որ Չինաստանը կարող է ֆինանսավորել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքները, բացի այդ` մենք Չինաստանի միջոցով բավականին հետաքրքիր սպառազինություններ ենք ձեռք բերել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ