11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահը կարող է պարգևատրել ցեղասպանության ճանաչման գործում դեր ունեցածներին

«Հայաստանի հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր դրվեց քվեարկության: Նախագիծն ընդունվեց 112 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով :

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ այս փոփոխությամբ նախագահը կարող է պարգևատրել ցեղասպանության ճանաչման գործում  էական, նշանակալի դեր ունեցած քաղաքացիներին: 

Նշենք, որ սա նույնպես Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում է: ԱԺ-ում նախագծի քննարկման առանցքը հիմնականում վերաբերում էր Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու կարգին, ըստ որի՝ պարգևատրվում են նաև օտարերկրյա այն գործիչներն, ովքեր նշանակալի դեր են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դեմ պայքարի գործում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ