11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում, և ընդհանրապես, տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին, հնարավոր զարգացումներին, մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ