05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ի «Արարատը»

Մարտի 16-ին եթերում է արդեն նախկին «Լայմ» ՀԸ-ի հաճախականությամբ  եթերում է «Արարատ» հեռուստաընկերությունը, որը պատկանում է ՀՀԿ-ին: Հեռուստաընկերության ղեկավարությունը ստանձնել է կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ով որոշել է չլինել եղածներից մեկը` չվազել պահանջարկ-առաջարկի, ռեյտինգների հետեւից: 

Որոշվել է բարձրացնել եթեր հեռարձակվող արտադրանքի որակը` շեշտը դնելով ինտելեկտուալ, ազգային-հոգեւոր արժեհամակարգի քարոզչության վրա: Եթեր են հեռարձակվելու պատմական Հայաստանի, ազգային մշակույթի, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնող, հայության պատմության մեջ հետք թողած գործիչների մասին պատմող գիտավերլուծական, ճանաչողական հաղորդումներ: 

Հեռուստաընկերությունը տեղավորված է ՀՀԿ գլխավոր գրասենյակի շենքում: Լրատվական բլոկի ղեկավարը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականներից Միհրան Հակոբյանն է: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ