05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սամվել Կարապետյանը պետք է վերջնական որոշում կայացնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը:

Դեռեւս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչեւ 500 միլիոն դոլար: Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աուդիտի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերին, այդ ժամանակ էլ կորոշվի գործարքը կկայանա, թե ոչ: Առավել հավանական է, որ գործարքը կկայանա, քանի որ ՀԷՑ-ի ներկայիս սեփականատիրոջ` Ռուսաստանի կողմից ուղարկված կառավարիչներն այդ ընկերությունից «քաշել-տարել» են այն ամենը, ինչը հնարավոր է:

Այսինքն՝ ՀԷՑ-ը ներկայումս ռուսների համար բեռ է դարձել, որովհետեւ «տանելու» բան չի մնացել, մինչդեռ անհրաժեշտ է «կառավարել»: Կասկածից վեր է, որ երբ Սամվել Կարապետյանը գնի ՀԷՑ-ը, ընկերության պարտքերն ինչ-որ կերպ կվերակազմակերպեն, սակայն հարցերի հարցն այն է, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Ինչպես կարող էր բացարձակ շահութաբեր ընկերությունը թաղվել պարտքերի մեջ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ