Հյուրանոցների գները կտրուկ թանկացել են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.
Մենք ժամանակին գրել էինք, որ ապրիլի 24-ին ընդառաջ հյուրանոցները գները բարձրացրել են, ազատ տեղեր էլ չկան: Եթե նախկինում մեկ օրվա համար երեւանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում:
Բնականաբար, հյուրանոցներից ասում են, որ գների բարձրացումը սեզոնային է կամ չի թանկացել, պարզապես զեղչեր չեն գործում այդ օրերին, կամ՝ պահանջարկով է պայմանավորված թանկացումը եւ այլն:
Մեր տեղեկություններով, առաջիկայում ամենաբարձր մակարդակով հանդիպում է նախատեսված հյուրանոցների ղեկավարների հետ: Սակայն պետությունը որեւէ լծակ չունի ազդելու հյուրանոցների գների վրա, էկոնոմիկայի նախարարությունը եւս ոչինչ չի կարող անել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: