23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Բեյրութում

Մարտի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնութjամբ Հ.Բ.Ը.Մ. «Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ եգիտպացի ճանաչված պատմաբան, Եգիպտոսի Հ.Բ.Ը.Մ. «Արեգ» ամսագրի արաբական բաժնի խմբագիր, դոկտոր Մուհամմեդ Ռիֆաաթ Իմամի դասախոսությունը՝ Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրագործման, ինչպես նաև՝ արաբական աշխարհում Օսմանյան բռնատիրության վայրագությունների վերաբերյալ, որը հիմնված էր եգիպտական և թուրքական աղբյուրների վրա:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի խորհդարանի անդամներ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, Հ.Բ.Ը.Մ. Լիբանանի շրջանային վարչության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ