09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան 3-րդն է աշխարհի դժբախտ երկրների շարքում

Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Gallup» ամերիկյան հետազոտական ընկերությունը փորձել է երջանկության մասին հարցումներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում, գրում է Ermenihaber.am-ը: 

Թուրքական «Յենի Ասիա» լրատվական կայքի հաղորդմամբ`այսօր նշվող ՄԱԿ-ի կողմից սահմանված Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ «Gallup»-ը լայնամասշտաբ ուսումնասիրություն է անցկացրել 143 երկրներում: Ստացված արդյունքների համաձայն` ամենադժբախտ երկիր է ճանաչվել Սուդանը, 2-րդ տեղում հայտնվել է Ալժիրը, որտեղ օրեր առաջ իրականացված ահաբեկչության հետևանքով 20 մարդ էր զոհվել, իսկ 3-րդ տեղը հավասար միավորներով  կիսել են Թուրքիան, Բանգլադեշը և Սերբիան:

Հիշեցնենք, որ 2013 թվականին անցկացված նույնանման հարցման արդյունքներով Թուրքիան աշխարհի 135 երկրների շարքում երջանկության ցուցանիշով զբաղեցրել է 97-րդ հորիզոնականը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ