12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նա տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ Ապրելո՜ւ արվեստին…

Ձյաձ Կարենը՝ Կարեն Ջանիբեկյանը, շա՜տ լուսավոր մարդ էր, հումորով, և ինքնաբավ։ Չեմ հիշում նրանից տրտունջ, բողոք կամ պարապ խոսք. նա միշտ ապրում էր այնպես, ինչպես որ ճիշտ էր գտնում։ Առանց « ճկվելու»։

Շատ էր սիրում Կյանքը, Կյանքն էլ՝ Նրան։ Մենք էլ նրան էինք շատ սիրում, մենք՝ ջահելներս։) այդպես էր մեզ դիմում .. և շարունակելու ենք սիրել, քանզի Ջանիբեկյան Կարենը թողել է մեծ, արժեքավոր և կարևոր ժառանգություն՝ նրա ժառանգները։

Այդպիսով նա Միշտ կապրի, և նրա ներկայությունն ամենուր կլինի։ Ես սգում եմ իմ հարազատ ընկերոջ՝ Սոսի հետ իր հայրիկի կորուստը, որակով մարդու կորուստը, լավ Երևանցու կորուստը, ու մինչև վերջին շունչն իր արվեստով ապրող արտիստի կորուստը, բայց…. Ձյաձ Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով, և խաղաղությամբ։ Նա Լիարժեք մարդ էր ու տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ Ապրելո՜ւ արվեստին… 

Հ.Գ. Լույսը վերևում շատացավ …

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ