Հարգանքով և սիրով…/վիդեո/
«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն»-ը երկրաշարժից հետո որոշեց բարեգործական ծրագրեր իրականացնել Հայաստանում: Բարեգործական ծրագրերին կից իրականացվում են նաև կրթական ծրագրեր:
Մեզ հետ զրույցում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը նշեց, որ կարևորը հայ մարդ լինելն է ու հայ մարդուն ձեռք մեկնելը:
Նա խոսեց նաև հայ ավետարանականների ու հայ առաքելական եկեղեցու կապի մասին.« Հարաբերությունները սկսած արտասահմանից՝ հարգանքով և սիրով են, ինչպես պետք է քրիստոնյաները լինեն: Քրիստոնյաները կանչված են իրար սիրելու և միաբանության մեջ համագործակցելու համար»,-ասաց Ներսեսսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: