25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ-ճապոնական համագործակցութուն մշակույթի լեզվով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական ՛՛Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ՛՛  միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երեւանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով եւ ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա եւ մասնավորապես ՛՛Սոկա Գակկայ՛՛ համալսարան:

՛՛Ավելին, լսել եմ, որ այդ այցի ժամանակ համալսարանի սաները հայերենով փայլուն կատարել են ՛՛Էրեբունի-Երեւան՛՛ երգը, որը շատ ողջունելի եւ հաճելի է մեզ համար՛՛,-նշել է Տարոն Մարգարյանը:

Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված  նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաեւ հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երեւանն անդամակցում է նաեւ ՛՛Քաղաքապետերը հանուն խաղաղության՛՛ կազմակերպությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ պատրաստակամության համար` ՛՛Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի՛՛ գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը եւ նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է եւ ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաեւ ընդգծել է, որ երեւանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ասոցիացիայի նախագահ 84-ամյա Դայսակու Իկեդային եւ ընդգծել, որ Երեւանը բաց է բոլոր բարեկամների եւ հյուրերի առջեւ, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ