Գարնանային արձակուրդները երկարացվել են
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:
Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:
Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները»: