30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով ներկայացված հայտերը

Մարտի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, փորձագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից նշված թեմայով իրականացվող ծրագրերը։ «ՀԿ-ներն անմիջապես շփվում են հասարակության հետ, և այդ անմիջական կապն է, որ արժեքավոր է դարձնում ՀԿ-ների իրականացրած ծրագրերը։

Ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության թեման կշարունակվի նաև մյուս տարիներին հայտարարվելիք դրամաշնորհային մրցույթներում»,- նշեց Սուրեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ դրամաշնորհային մրցույթներում Հայոց ցեղասպանությանն առնչվող ծրագրերի ընտրությունը կատարելիս հաշվի են առնվում այն առաջնահերթությունները, որոնք դրված են 100-րդ տարելիցի միջոցառումների տրամաբանության մեջ։ Կա մշակված ռազմավարություն, և ՀԿ-ները պետք է աջակցեն ու լրացնեն դրան։

Առջևում մյուս անվանակարգերում ներկայացված հայտերի քննարկումներն են, որից հետո մրցութային հանձնաժողովը կորոշի ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհների մրցույթի հաղթողներին։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ