12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր կարգ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրամանով հաստատվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները, կազմակերպման գործընթացը, ընդունելությունների հաշվառման և ամփոփման հարաբերությունները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից: Քաղաքացիների ընդունելության մասին դիմումներն ընդունվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում (ք. Երևան, Արշակունյաց 63), իսկ ընդունելությունն իրականացվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը` ժամը 16:00-18:00: Ուսումնասիրելով դիմումի մեջ բարձրացված հարցերը` ընդունելությունն անցկացվում է վարչության պետի կամ վերջինիս հանձնարարությամբ` ըստ ոլորտները համակարգող վարչության պետի տեղակալների, կամ այլ պատասխանատու անձի կողմից:

Քաղաքացիներն ընդունելության մասին նախօրոք կծանուցվեն գրավոր կարգով և քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքում ընդունելությանը մասնակցող քաղաքացիների ցանկի միջոցով: Հերթագրվելու, դիմումներ ներկայացնելու, ինչպես նաև ընդունելության կարգին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010.44.34.80 և 011.44.26.58 հեռախոսահամարներով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ