Եվրոպացի պատվիրակը Հայաստանում գիրացել է
_1426842981.jpg)
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ավարտին համանախագահներ Սաջադ Քարիմն ու ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեցին հաջողված աշխատանքների, ընդունված բանաձևերի համար:
Մեծ Բրիտանիայի պատվիրակ Քարիմը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ընդունելության համար: «Իմ պատվիրակությունն աշխատելու է այնպես, որ ամրապնդվի խաղաղությունը Հարավային Կովկասում ու Հայաստանի պատշաճ տեղը միշտ Հայաստանին ընձեռնվի»,-ասաց ու հավելեց. «Ձեր հյուրընկալությունն այնքան լավ է, որ երբ վերադառնամ Միացյալ թագավորություն, պետք է էլի կոստյումներ գնեմ, արդեն չեմ տեղավորվում նրանց մեջ»,-կատակեց նա: