22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ից հորդորում են ճշգրտել խոշտանգումների խնդիրը

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության համաժողովի 15-երորդ նիստի ժամանակ Թամաս Մեզերիսը նշեց, որ խոշտանգումների խնդիրը ճշգրտված չէ ՀՀ օրենսդրությամբ ու Քրեական օրենսգրքով: Քանի որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը քննարկմանը ներկա չէր, խնդրին արձագանքեց ԱԺ անկախ պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը.

«Ես ինքս նման նախաձեռնությամբ եմ հանդես եկել, որ սահմանվի հստակ բանաձև, սակայն Կառավարությունից ինձ պատասխանել են, որ որ նոր Քրեական օրենսգիրք է պատրաստվում և այդտեղ հստակեցվում է այդ հարցը»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դրա ուշացման դեպքում իրենք կարող են պատգամավորներով նախաձեռնել նման առաջարկություն:

Մարուքյանը նաև համոզմունք հայտնեց, որ այն երևի թե տեխնիակական հարցերով է հետաձգվում և չի կարծում, թե քաղաքական խնդիր կա այդտեղ: Նիստի համանախագահ Սաջադ Քարիմը շեշտեց, որ քաղբանտարկյալների խնդիրը շատ կարևոր հարց է, իսկ ժողովրդավարությունը իդեալ է, սակայն հնարավոր է առաջ շարժվել միայն հետևողական քայլերի միջոցով, որոնցից մեկը խոշտանգումների սահմանումը հստակ ներկայացնելն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ