Հարվածել է ծերերին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվում են 225 ծերեր:
«Ըստ ծերանոցի տնօրեն Խաչիկ Մարզպանի, նրանց թիվը վերջին տարիներին գրեթե չի փոխվել: Տուն-ինտերնատի բնակիչներից ընդամենը 10 տոկոսը չունի հարազատներ: Դոլարի կուրսի տատանումները, շուկայական գների թանկացումները ծերերի կացության վրա, ըստ տնօրենի, չեն անդրադարձել, քանի որ ինտերնատի համար գնումներ կատարող կազմակերպությունները հիմնականում կարողանում են ապրանքներ եւ ծառայություններ մատուցել հաստատված գներով:
«Խնդիր ունենք, թերեւս դեղերի մի խմբի հետ, որոնց գները թանկացել են, մատակարարները չեն կարողանում պայմանագրերով ֆիքսված գների սահմաններում ձեռք բերել այդ դեղերը: Խոսքն ամենամեծ պահանջարկ ունեցող դեղատեսակների մասին է՝ անալգինի, վալերիանայի կաթիլների եւ այլն»,- ասաց Խաչիկ Մարզպանը:
Հիշեցնենք, որ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, դեղորայքի շուկայում արձանագրվել է 1-3.7 տոկոս գնաճ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, այն հասել է մինչեւ 5 տոկոսի»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: