06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը բողոքել է Սերժ Սարգսյանին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում սկսել են նկատվել այն սինդրոմները, որոնք հատուկ էին Հրանտ Բագրատյանի կառավարությանը, երբ սուպերնախարարներ Վազգենն ու Վանոն չէին մասնակցում նիստերին:

«Մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չի մասնակցում ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին, ֆիննախից պատասխանեցին. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության մի քանի նիստերի չի մասնակցել վիրահատության պատճառով»։

Մեր տեղեկություններով, նա Գերմանիայում ոտքի վիրահատություն է տարել և հենակով է տեղաշարժվում։ Ըստ լավատեղյակների, Աբրահամյանը դժգոհ է Գ. Խաչատրյանից և բողոքել է Սերժ Սարգսյանին, նաև հավաքել է կառավարության անդամներին ու ասել, թե «վատ եք աշխատում, ձեր վատ աշխատանքի պատճառով իմ և կառավարության ռեյտինգն ընկել է»:

Կառավարության անդամները պատճառաբանություններ են ներկայացրել, Գ. Խաչատրյանն էլ ասել է` ռեֆորմները պետք է էնպես անել, որ ժողովուրդը չդժգոհի, բողոքի ալիք չբարձրանա, նկատի ունենալով ՓՄՁ-ների որոշման «հետողորմյան»»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ