11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Եվրոպայի քոլեջի ունկնդիրներին

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթոջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Նատոլին) 33 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտգործնախարարը խոսեց Հայաստանի՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության մասին: Այս համատեքստում անդրադարձ արվեց Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ ԱԳՆ ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստան – Եվրամիություն համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ