11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարզեցվում է բիզնես սկսելու ընթացակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն կնպաստի բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության  իրականացմանը և այլն: Այժմ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը:

            «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի դրույթներն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում հավաստագրման գործընթացի պատշաճ իրականացման վերաբերյալ:

            Կառավարությունը թույլատրել է «Հայք ավիա» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. փետրվարի 19-ը, ինչը պայմանավորված է ընկերության ձեռք բերած ուսումնական ինքնաթիռի շահագործման պայմանների պահպանման անհրաժեշտությամբ:

            Գործադիրը հաստատել է կառուցապատման նպատակով թույլտվության և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Դրա ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր:

            Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը մինչև 2015թ. սեպտեմբեր ամիսը երկարացրել է «Էնէկո. Ինկ» ընկերության կողմից Ծաղկաձոր քաղաքի Օրբելու 1 հասցեում կատարվելիք ներդրումային պարտավորությունների ժամկետը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ