25 հազար դրամի փոխարեն՝ 100 հազար դրամ

Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացված՝ «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամենամսյա դրամական օգնություն տալու և Հայստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1820-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:
Ըստ այդմ 33 աձնի թոշակը նախկին 25 հազար դրամի փոխարեն դառնում 100 հազար դրամ: Որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից: Այս դեպքում անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ: Նախարարի ներկայացմամբ՝ 2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր (9 ամիս) ամիսների համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում` ներքին խնայողությունների հաշվին: