11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարդիկ, ես Ձեր օգնության կարիքն ունեմ

 Ես Արմինե Աթաբեկյան եմ, 20 տարեկան, տառապում եմ պատանեկան արթրիտ հիվանդությամբ շուրջ 16 տարի: Հիվանդացել եմ 4 տարեկան հասակում:

Հիվանդության և դրա բուժման համար դեղամիջոցների օգտագործման հետևանքով այդ տարիքից սկսած դանդաղել է իմ ֆիզիկական զարգացումը: Ամենակարևոր խնդիրն այն է, որ ես այս բոլոր տարիների ընթացքում, չնայած կատարվող բուժմանը, ագրեսիվ դեղամիջոցների օգտագործմանը, երբևէ չեմ ազատվել հիվանդության ախտանշաններից և ապրել եմ հոդերի մշտական ցավով, ուռածությամբ և բորբոքումով:

Կոնքազդրային հոդի մշտական բորբոքումը իմ մոտ արդեն առաջացրել է անդառնալի փոփոխություններ,որը խանգարում է իմ նորմալ քայլվածքին:Հիվանդւթյանս պատճառով ամիսներ շարունակ չեմ կարողացել հաճախել դպրոց: Չնայած դրան` անկողնային վիճակում կարողացել եմ հետ չմնալ ծրագրից և միշտ երազել եմ շարունակել ուսումս: Այս իմ երազանքը կարծես իրականություն է դառնում, բայց մեծ վտանգ կա, որ ես մինչև վերջ չեմ կարող հասնել իմ երազանքին հիվանդության պաճառով:

Օր օրի վիճակս ավելի է վատանում ու չեմ կարողանում քայլել: Բարեբախտաբար, բժշկության զարգացման շնորհիվ այսօր արդեն կան դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հնարավորւթյուն կտա ինձ ապրել առանց ցավերի և կանխել մնացած հոդերի դեֆորմացիան:

Ինձ անհրաժեշտ դեղամիջոցը հասանելի է Հայաստանում: Դեղամիջոցով բուժման մեկ ամսվա արժեքը կազմում է 750.000 դրամ: Ինձ անրաժեշտ է առնվազն մեկ տարի ամեն ամիս ստանալ այդ դեղամիջոցը (դեղի անվանումը ԱԿՏԵՄՐԱ-արտադրվւմ է շվեյցարական Հոֆֆմանն-Լյա Ռոշե դեղագործական ընկերության կողմից);

Ակտեմրայով բուժումը այսօր կենսականորեն անրաժեշտ է ինձ:

Հեռ. մայրս` Գայանե 094335002, Արմինե 093414731 ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ

AMD-16020017658600

USD-16020017658601

EUR-16020017658602

RUR-16020017658603

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ