01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վերջին 2 օրերին տարբեր նախաձեռնությունների խաղաղ ակցիաների կոպիտ ճնշումները աչքի են ընկնում ընդգծված «տապոռությամբ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին 2 օրերին տարբեր նախաձեռնությունների խաղաղ ակցիաների կոպիտ ճնշումները աչքի են ընկնում ընդգծված «տապոռությամբ»:
Ոստիկանությունը կարծես ուզում է կառավարությանն ու նրա կառավարչին իր շնորհակալությունը հայտնել` ոստիկանության աշխատակիցների հավելավճարը 50 հազար դրամով ավելացնելու կապակցությամբ (արտաքին ծառայություն իրականացնողների խմբինը):
Տեսանյութերի նույնիսկ հպանցիկ դիտարկումները ցույց են տալիս, որ ոստիկանության առանձին խմբեր, ներկայացուցիչներ անհամաչափ ուժի կիրառումից բացի ընդգծված անհարգալից ու լկտի պահվածք են դրսևորում:
Նկատելի է, որ հատկապես տարբեր գույնի բերետների ստորաբաժանումներում շեշտը դրված է նիկոլական քաղաքական գաղափարախոսության վրա և սրանք մեծ աշխուժությամբ ու հաճույքով են մոտենում ցույցեր ցրելու` իրենց բացառիկ առաքելությանը (ուզում եմ հույս փայփայել, որ ասածս բոլորին չի վերաբերվում):
Այս վարքագծի ուժայինները ոչ մի բանով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից»:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ