23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը

«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա մանրամասնում է՝ ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու հետ համեմատած և քանակով, և ռազմական առումով տոտալ անհավասարություն։

«Ելքի բացակայությունը, ուզած, թե չուզած, ստիպեց անել անհավանականը’ տոտալ հաղթանակ տոնել։ Մի կողմ թողնենք հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից մեջքից հասցված հարվածը։

Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը։ Գուցե մեզանից հետ դա են սպասում սա պլանավորումները, ստեղծում են մի մղձավանջ, որ ստիպված լինենք քայլ կատարել։ Մինչև չանենք, սա անվերջ շարունակվելու է։

Այն ժամանակ Արցախում կատարված ամենադժվար քայլը Կևորկովին երկրից հանելն էր։ Նույն խնդիրը հիմա Հայաստանում է»,-գրում է նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ