Հայաստանի ցանկացած հաջորդ կառավարություն կվերանայի այս ամենը. Փաստ
Kommersant.ru-ն «Հայաստանն ու Ադրբեջանը սահման են գծում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են վերագծել սահմանները՝ հիմնվելով 1991 թվականի հռչակագրի վրա: Արդյունքում Բաքուն վերահսկողություն է հաստատում հյուսիսարևել յան Հայաստանի՝ Տավուշի մարզի չորս գյուղերի վրա։ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները նշանակում են, որ Մոսկվան կորցնում է հակամարտության վրա ազդելու հնարավորությունը, վստահ է քաղաքագետ, ԱՊՀ երկրների փորձագետ Արկադի Դուբնովը:
«Երկու երկրները վերջապես փորձում են բանակցություններ վարել: Սահմանազատումը տեղի է ունենում Երևանի միջազգային դիրքերի ամրապնդման ֆոնին, որն աջակցության զգալի երաշխիքներ է ստացել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եվրո-ամերիկա-հայկական հանդիպումից հետո։ Երկրորդ հերթին՝ դա տեղի է ունենում Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումից բառացիորեն մի քանի օր անց, ինչը Ադրբեջանի ակնառու քաղաքական ձեռքբերումն է։ Մեկ այլ կարևոր բան էլ այն է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է ճանաչվել որպես պաշտոնական ելակետ։ Նիկոլ Փաշինյանը զիջումների է գնում ու ցույց տալիս, որ Երևանն իսկապես խաղաղություն է ուզում, և դա ստիպում է Ադրբեջանին գնալ նույն ուղղությամբ, նա չի կարող անընդհատ ագրեսոր երևալ: Իմ տեղեկություններով, սահմանի հայկական կողմին հետևելու է Եվրամիության առաքելությունը»,- ասել է նա։
Հնարավոր է, որ դժվար լինի սահմանազատման գործընթացը ավարտին հասցնել, այդ թվում՝ Հայաստանում որոշման ոչ ընկալելի լինելու պատճառով, նկատել է քաղաքագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայել յանը: «Միակողմանի զիջումների քաղաքականությունը բացարձակապես ապակայունացնելու է իրավիճակը։ Վերջին չափումների համաձայն, վարչապետից դժգոհության մակարդակը 67 տոկոս է։ Չնայած, նման թվերով էլ կարելի է «ապրել», ինչպես ցույց է տալիս փորձը: Բացի այդ, ոստիկանական կոշտ մեթոդներ են կիրառվում անհնազանդության գործողություններին հակազդելու համար, իսկ որոշ միջազգային գործընկերներ աչք են փակում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա: Ընդհանուր առմամբ, հակամարտությունը շարունակվում է, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հույսը դրել է բոլոր հարցերի ուժային լուծման վրա։ Բացի դա, անկասկած Երևանի ցանկացած հաջորդ կառավարություն կվերանայի այս ամենը»,- ասել է նա։
Դեռևս նախքան սահմանազատման համաձայնագիրը, կողմերը քննարկում էին խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ դրանում սահմանազատման կետ չի լինի, քանի որ դրան, նրա խոսքերով, պետք է «30-50 տարի սպասել»։ Բաքուն մտադիր է պահպանել 2021-2022 թվականներին օկուպացված տարածքները և չի «հայելելու» զորքերը Հայաստանի հետ պայմանական սահմանից։