11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ջրի սակագինը կարող է բարձրանալ

Ջրի և էլեկտրաէներգիայի խնայողության հաշվին շուտով Երեւանում ջրամատակարարման նվազագույն տեւողությունը կլինի 17 ժամ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» հատվածի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը: Նա նշել է, որ անգամ խիտ բնակեցված մասնավոր սեկտորում, օրինակ`՝ Սարի թաղում, Արարատյան զանգվածում, Մարաշում և այն հատվածներում, որտեղցանցը շատ վատ վիճակում է,նույնպես 17 ժամյա ջրամատակարարում կլինի:

«Արևմուտքի» շահագործման տնօրեն Արամ Սահակյանն էլ նշել է, որ մոտ ժամանակներս ջրամատակարարումը կարող է դառնալ 24 ժամյա:

«Երևան Ջուր» ընկերությունը ՀՀ ՀԾԿՀ-ին  է ներկայացրել նոր, ճշգրտված հաշվարկ, ըստ որի՝ սակագինը անհրաժեշտ է բարձրացնել 2,4 դրամով՝ 1 խ/մ-ի դիմաց:

Ընկերության հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանն ասել է, որ  այդ փոքր բարձրացումը այդքան էլ չի ազդի սպառողների վրա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ