29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանն ու Պուտինը խոսել են Հայոց ցեղասպանության հարցի մասին

Նախօրեին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի է ունեցել 30 րոպեանոց հեռախոսազրույց, հայտնում է Ermenihaber.am-ը` թուրքական «Անադոլու»-ին հղումով:

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողնաը անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում կողմնակից է պատմությունը «արդար հիշողության հեռանկարով դիտարկելուն»: Նա  Հայաստանին կրկին մեղադրել է նախ «խաղաղության կոչերն անտեսելու», ապա` համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը մերժելու մեջ:

Զրուցակիցները քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող էներգետիկ ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր:Զրույցի օրակարգում են եղել նաև «Թուրքական հոսք» գազատար նախագծի  հեռանկարներին, Ղրիմի թաթարների կարգավիճակին , ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հաղթահարելուն ուղղված ջանքերին և քայլերին առնչվող հարցեր:

Տեղեկացնենք, որ «Թուրքական հոսք» գազատար նախագիծը շրջանառության մեջ մտավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը  հրաժարվում է «Հարավային հոսք» գազատար նախագծի շինարարությունից` Եվրամիության ոչ կառուցողական դիրքորաշման պատճառով:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ