27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի բերած «անկախությունը» մեկ բառով կոչվում է ՝ ադրբեջանացում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի բերած «անկախությունը» մեկ բառով կոչվում է ՝ ադրբեջանացում։
Նիկոլ,դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում.«Ինչու՞ է Ձեզ թվում,որ Արցախը գերտերություն չէ։
Դա դու ես ասել ,Նիկոլ Փաշինյան։
Դրանով ի լուր աշխարհի եւ ողջ հայության նշել,որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձեւակերպմամբ «գերտերություն» Արցախ։
Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես.«Մենք որեւէ փոխզիջման չենք գնա մինչեւ Ադդբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Ճանաչե՞լ է Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքը,որ Արցախը հանձնել ես Ալիեւին։
Բա դու քեզ ուժեղ ղեկավարի  տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ,բա այսօր ինչու՞ ես Արցախը հանձնելուց հետո էլ գյուղերն ընկած խաղաղություն ես մուրում Ադրբեջանից։
Քո իսկ ձեւակերպմամբ «գերտերություն Արցախն» Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է,Նիկոլ։
Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիեւին զիջողն ի՞նչ է,Նիկոլ։
Դու ասա…քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր, թե՞…դու ասա:
Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փխշինյանը վարչապետ Փաշինյանին,որը «գերտերություն Արցախը» հանձնեց Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների,այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝երազելով 29.8 հազար քառ.կմ մասին։
Դու վարում ես ոչ թե անկախության,այլ մուրացկանի քաղաքականություն։
Իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք այլ՝ ֆորպոստ էլ չի հասնում։
Գարեգին Նժդեհն ասում էր.«Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց»։
Չնայած երեւի քեզ ավելի մոտ են ոչ թե Գարեգին Նժդեհի,այլ ՝ Էմին Ռասուլզադեի կամ Զիյա Գյոքալփի խոսքերը»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ