Գաստրիկն «ատկազ» է եկել. Ժամանակ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է գերգաղտնի պայմաններում քննել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում տեղի ունեցած սպանության գործը: ԱԱԾ-ից հրաժարվել են պատասխանել «Ժամանակի» այն հարցին, թե գործով տուժողի իրավահաջորդներ ու փաստաբաններ արդեն ներգրավվա՞ծ են, թե՞ ոչ: «Նախաքննական մարմինը, նախաքննության շահերից ելնելով, նպատակահարմար չի գտնում որեւէ տեղեկություն փոխանցել` այս գործի հետ կապված»,- ասել են ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Եվ մինչ պաշտոնական լրատվությունը լռում է, այլ աղբյուրներով տեղեկություններ են շրջանառվում, որ Երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդուն՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին, հաջողվել է կապվել այս օրերին հետախուզման մեջ գտնվող մեկ այլ քրեական դեմքի՝ Գաստրիկի հետ՝ պարզելու կատարվածի մանրամասները եւ իրական դրդապատճառները: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Գաստրիկը «ատկազ» է կանգնել` կատարվածին իր մասնակցության հետ կապված: Ինչը, սակայն, Պզոյին համոզիչ չի թվացել: Երևանում այս օրերին նրա մարդիկ ակտիվ աշխատում են, հանդիպում այլ քրեական հեղինակությունների հետ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: