26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօրվա ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին, տարիներ հետո ի՞նչ են խոսելու․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արխիվները միշտ հետաքրքիր աղբյուր են եղել ոչ միայն ուսումնասիրող-հետազոտողների, այլ նաև լայն հասարակության համար: Նաև դրանց վրա է հենվում հասարակության պատմությունն ու հիշողությունները:

Օրինակ՝ այսօրվա ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին, տարիներ հետո ի՞նչ են խոսելու, ապացուցելու և պնդելու մեր ոստիկանության, քննչականների և դատարանների արխիվները:
Տարիներ հետո ուսումնասիրողներն անուններով ու ազգանուններով հրապարակելու են այն ամենը՝ ինչը հիմա եփվում-թխվում է ընդդիմադիրների «գործերում»: Եվ մի սովորական հարց է հնչելու. արդյոք պետությունը, հայրենիքն ու նրա շահերը միայն ազգակործան իշխանության դեմ պայքարողների խնդի՞րն է եղել: Չէ՞, որ տուժվել և տուժվում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներ, նրանց հարազատներն ու բարեկամները:
Չէ՞, որ Հայրենքիքն ընդհանուր է, ազգի հեղինակությունն ընդհանուր է, աղետն ու կորուստներն ընդհանուր են, վտանգված ու անորոշ ապագան՝ ընդհանուր է…
Իհարկե, այդ ժամանակ ուժային կառույցների մեր հայրենակիցները, իրենց գործողությունները կբացատրեն իշխանությունից ստացված զանազան անօրինական պահանջներով, ճնշումներով, շանտաժով և այլն: Սակայն՝ միգուցե արդեն ուշ լինի պետության հիմքերը պահելու համար:
Իհարկե, այն ոստիկաններն ովքեր թույլ են տվել դիմակավորված խոշտանգել իրենց հսկողության տակ գտնված երիտասարդին՝ փորձելու են արդարանալ ու ներողություն խնդրել ժողովրդից, բայց խարանը հայ ոստիկանի համբավի վրա՝ միևնույն է մնալու է:
Պարոնայք ոստիկաններ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը: Մաղթում եմ, որ մի փոքր էլ  վաղվա մասին մտածեք, որովհետև դուք էլ եք նիկոլիզմի ձեռքը տանջված ու տուժված մեր հասարակության անբաժանելի մասը: Այնպես ծառայեք, որ վաղը ձեր պատվի առնելը՝ պատվով պատասխանվի:
Իսկ օրենքով սահմանված ցանկացած պահանջ և գործողություն՝ անքննարկելի է»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ