«Մենք ապրելու իրավունք էինք ուզում»/վիդեո/
2013 թվականի մայիսի 10-ին մի խումբ ազատամարտիկներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին կառավարության դեմ: Նրանք պահանջում էին ազատամարտիկների սոցիալական խնդիրները կարգավորող օրենքի ընդունում: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին շարժման առաջնորդը՝ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվեց: Նա մեղադրվեց խարդախության մեջ և դատապարտվեց: Ազատամարտիկների ամիսներ տևած շարժումը, որը պարբերաբար աղմկոտ էր դառնում նստացույցերի ու նաև հացադուլ հայտարարող ազատամարտիկների միջոցով միանգամից ավարտվեց:
Արդյո՞ք հնարավոր եղավ ճնշել ազատության համար պայքարող մարդկանց, իսկ միգուցե պայքարը նոր թափ է ստանալո՞ւ հարցերի շուրջ զրուցեցինք ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանի հետ (Մալական):
«Չէի ասի, որ մեր դարավոր թշնամու դեմ պայքարած տղաները կարող էին վախենալ: Երևի վիրավորանք են ապրում կառավարությունից: Մենք ինչ-որ խնդիրներ չէինք դրել կառավարության առաջ՝ մենք ապրելու իրավունք էինք ուզում»,-նշեց Մելիքբեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: