Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։
Պատմական եւ իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։
Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։
Իսկ Նիկոլի հիմար թեզը ՝հրաժարումը Պատմական Հայաստանից ,հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։
Ֆորպո՞ստ…
Կներեք,բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին»/ձեւակըրպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է/:
Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։
Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան» » ։