11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սա Սերժ Սարգսյանին հերիք է

Նախագահական նստավայրի դիմաց վաղ  առավոտից թեժ էր: «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցներն հավաքվել են Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ իրենց պահանջը ներկայացնելու:

«Պետք է նախագահին տեսնենք, որ ինքը իր աչքով տեսնի, թե մեզ ինչ օրի են հասցրել»,-ասաց աշխատակիցներից Գայանե Արշակյանը։ Նախագահական շարասյունը կանգ չառավ բողոքող նաիրիտցիների մոտ:

«Նախագահը մեքենայից չիջավ, բայց դա չի նշանակում, որ նա չգիտեր մեր պահանջի մասին ու չի ուզում մեզ լսել»,- ասաց «Նաիրիտի» նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նաիրիտցիները հույսը Սերժ Սարգսյանի հետ են կապում, քանի որ նախարար Երվանդ Զախարյանի վերջին հայտարարությունը, թե աշխատանքից ազատվածներին չեն վճարի, ավելի է բորբոքել նրանց:

«Սերժ Սարգսյանը տեսավ, որ ժողովուրդը հավաքված է, դա հերիք է, որ իմանա մեր աշխատավարձերի պահանջի մասին: Հուսով ենք, նախագահը մեր հարցին վերջնական լուծում կտա, հույսներս չենք կտրում։ Մենք տարիքով մեծ մարդիկ ենք, պետք է մեզ մեր տարիքին համապատասխան պահենք, չենք կարող ճանապարհներ փակել, դուռ ու լուսամուտ կոտրել, մենք հանգիստ պայքարում ենք»,-ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Հակոբ Սարգսյանը:    

Հիշեցնենք, հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ