Անցեք գրոհի
Օգտատեր Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարցազրույց տալով Anadolu Agency-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ եթե 90-ն թվականների սկզբին Թուրքիան լիներ այնքան ՀԶՈՐ ինչպես հիմա է,ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՉԷՐ ԼԻՆԻ…Էրդողանն անդրադարձել է նաև արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող պատերազմներին…Պոռոտախոս Ռ.Էրդողանը իրեն դրել է իր երազած տրամաչափի ղեկավարի տեղը…
Այս հայտատարությամբ Թուրքիայի նախագահն փորձում է իր հասարակությանը համոզել,որ Թուրքիան շատ է հզորացել իր կառավարման տարիներին և կարող է “ՄԵԾ” հարցեր լուծել… Ասեմ,որ թե՛Թ.Օզալի,թե՛ Ս.Դեմիրելի կառավարման տարիներին Թուրքիան ԱՎԵԼԻ ՀԶՈՐ է եղել,քան Էրդողանի օրոք…Թուրքիան այդ տարիներին ՍԵՐՏ կապեր ուներ Իսրայելի և արաբական աշխահրի գրեթե բոլոր երկրների հետ…
Ռ.Էրդողանի կողմից վարվող նեոՕՍՄԱՆԻԶՄԻ քաղաքականության պատճառով,ով է իրեն հռչակել է մահմեդականների “ՕՄԲՈՒԴՍՄԵՆ”,Թուրքիան վերջին տարիներին փչացրել է իր հարաբերությունները վաղեմի բարեկան Թել Ավիվի և մահմեդական մի շարք երկրների հետ՝հատկապես Սիրիայի,Եգիպտոսի,Իրաքի,Իրանի և այլն…Սա է ըստ Ռ.Էրդողանի Թուրքիայի ներկայիս ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ…Կամ,որ Անկարան շատ սերտ համագործակցում է մի քանի տասնյակ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ կազմակերպությունների հետ…
Իսկ ո՞վ է հիմա Ռ.Էրդողանին արգելում լուծել Արցախյան հարցը…Եթե Թուրքիան այդքան հզոր է,ապա հիմա էլ կարող է այդ “խնդիրը” լուծել ԻՐ ուզած ձևով՝իր ներկայիս “ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ” բոլորին ի ցույց դնելուվ…Հիստերիկ Էրդողանը,որը ԽՈՍԱԼՈՒՑ հետո է մտածում,թե ինչ է արտաբերել,լավ կլինի հիշի, թե 1993 թ.աշնանը Անկարան ինչ էր ծրագրել…
Ըստ ՀՀ-ում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Քրիզանտոպուլոսի(1993-94թթ.), 1993 թ. հոկտեմբերին Թուրքիան նախապատրաստվել է հարձակվել Հայաստանի վրա,սակայն հետ է կանգնել իր ծրագրերից…Լավ կլինի,եթե Ռ.Էրդողանն ԻՄԱՆԱ,թե որոնք են եղել Թուրքիայի ՎԱԽԻ պատճառները…Արդի “հզոր” Թուրքիան խայտառակ պարտություններ է կրել և ԿՐՈՒՄ Իսրայելից,Սիրիայից,Եգիպտեսից,Իրաքյան Քրդստանից,որի հետ հաշվի է նստում…
Հ.Գ.Ժամանակին՝1992թ. պաշտոնական ԵՐԵՎԱՆԻ ԿՈՊԻՏ ՍԽԱԼԻ պատճառով Թուրքիան հայտնվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում…Նա այն 11 ՄԻՋՆՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ է…Միջնորդ՝նշանակում է ԱՆԱՉԱՌ,ԱՆԿՈՂՄՆԱՊԱՀ…Ո՛չ Մինսկի խմբի ձևավորման ժամանակ(Հելսինկի,1992 թ. մարտի 24),ո՛չ էլ հիմա “հզոր” Թուրքիան անաչառ չի եղել կոնֆլիկտի ԵՐԵՔ կողմերից ԵՐԿՈՒՍԻ նկատմամբ…
Այս 23 տարիների ընթացքում պաշտոնական Անկարան ոչ միայն չի փորձում գոնե “միջնորդ” ձևանալ,ալև անցել է ԿՈՂՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ թույլատրելի սահմանները…Անկարայի և Բաքվի լկտիությունը հասել է նրան,որ վերջինս պահանջում է Թուրքիային դարձնել ՄԻՆՍԿԻ խմբի համանախագահ երկիր…
Իսկ մեր ԱԳՆ-ն հակընդդեմ փաստարկներով հանդես գալու և Թուրքիային ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ Մինսկի խմբից ՎՌՆԴԵԼՈՒ փոխարեն շատ լղոզված հայտարարություններով է հանդես գալիս…Պաշտոնական Երևանը համանախագահներին և Մինսկի խմբի մյուս անդամներին պետք է հարցնի,թե երբևէ նրանք հանդիպել են մի ՄԻՋՆՈՐԴԻ,ով դիվանագիտական հարաբերություններ չունի կոնֆլիկտի կողմերից մեկի հետ,ո՛վ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ է այդ պատերազմին,ո՛վ փակում է իր սահմանը և դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում կոնֆլիկտի կողմերից մեկի հետ՝նախապայմաններ դնելով ի օգուտ կոնֆլիկտի կողմերից մեկին…
Մինսկի խմբի ԲՈԼՈՐ անդամները ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ…Իսկ Հայաստանի հետ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ և ՀԱՅԵՐԻՆ համարում է իրեն ԹՇՆԱՄԻՆԵՐ…Սակայն Արցախյան հարցի շուրջ քննարկումներում ԱՆԱՉԱՌ ՄԻՋՆՈՐԴԻ դեր է ստանձնել…Ու այս ամենի մեղավորը ՄԵՆՔ ենք, որ Անկարային “դռան հետևը” ցույց տալու տեղը, դեռ թույլ ենք տվել Բաքվի հետ միասին ԵՐԱԶԵՆ համանախագահության մասին…
Չեմ զարմանա,եթե մեր ԼՌԱԿՅԱՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ պատճառով ալթայան քոչվորներն իրենց ուզածին հասնեն… Այն կանխելու համար ՀՀ-ն պետք է անցնի դիվանագիտական ԳՐՈՀԻ… »: