«Դա քիչ էր հիմա էլ Ծգլը, Տլեն ու Գաստիկը…»

Հասարակությունը կրիմինալացվում է, կրիմինալացվում է նաև լրատվամիջոցների թեթև ձեռքով, <<օրենքով գողերի>>, հեղինակությունների կյանքը, գործունեությունը լուսաբանելու, նրանց միջև տեղի ունեցող պայքարը, <<ռազբորկաները>> պարբերաբար մանրակրկիտ լուսաբանելու, համացանցը լցնելու, նրանց հերոսացնելու միջոցով: Եվ օրենքի հասկացությունն իմ կարծիքով էժանացվում է այդ նույն հարթության վրա…
Ես մի բան գիտեմ` հանցագործը, գողը, ավազակը, կողոպտիչը պետք է լինի բանտում: Նրանց և նրանց նմանների տեղը բանտն է…Քրեական տարրերի տեղը, <<նստավայրը>> իսկական քրեակատարողական հիմնարկներն են, առանց դրանց երես տալու ու արտոնյալ պայմաններ ստեղծելու :
Արդեն բացարձակապես չեմ հասկանում դրանց գովազդող, դրանց մասին գրող
օգտատերերին ու կայքերին…Չնայած հասկանում եմ, որ ռեյտինգ են ապահովում, բայց այդ գնո՞վ …
Դեդ Հասանից, Զապից, Երրորդմասցի Լյովիկից, մյուսներից պրծանք, հիմա էլ <<օրենքով գող>> Պզոի Հայաստան գալու լուրը…Մնում է ազգովի դիմավորեք զուռնա-դհոլով, ծաղիկներով ու ծափողջույններով…Դա քիչ էր հիմա էլ Ծգլը, Տլեն ու Գաստիկը…
Ստեղ են ասել` աշխարհն իր հոգսերով, դուք ձեր <<օրենքով լրատվությամբ, օրենքով գրառումներով ու օրենքով գողերով>>…
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը