06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանի ու Պրոխորովի միանման ճակատագրերը

ԲՀԿ-ում շատերն էին զուգահեռներ անցկացնում իրենց կուսակցության ու ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի ստեղծած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության միջև:
Կային մի քանի ընդհանրություններ:
Նախ, երկու կուսակացություններն էլ ղեկավարում էին օլիգարխներ՝ թեև համեմատելի չեն Ծառուկյանի ու Պրոխորովի մտավոր ունակությունները, կրթական ցենզերը, մտածողության կառուցվածքը:

Երկրորդ, երկու կուսակցություններին էլ բնորոշ են կոնկրետ գաղափարախոսության առկայությունը: Դրանք նման են «բիզնես նախագծերի»: Ըստ այդմ, մարդիկ այս կուսակցություններ են գալիս՝ հիմնականում լիդերներին համակրելով:
Երրորդ, երկու կուսակցություններն էլ՝ օլիգարխների ղեկավարությամբ, հրաժարվում էին իրենց ընդդիմադիր հռչակելուց՝ գերադասելով բովանդակազուրկ «այլընտրնաք» բառը:

Հակտանշական է, որ Ծառուկյանն ու Պրոխորովը գրեթե միաժամանակ լքեցին կուսակցական իրենց դիրքերն ու քաղաքականությունը:
Իհարկե, Պրոխորովի հարցով Պուտինը հատուկ խորհրդակցություն չանցկացրեց ու չհարկադրեց նրան՝ հեռանալ քաղաքականությունից, բայց արեց այնպես, որ այս կուսակցության ընթացիկ ղեկավարությունը մասնակցի «Антимайдан»-ին: Ուկրաինական հարցն առացքայինն է այսօրվա Ռուսաստանում ու փաստորեն քաղաքականությունից դուրս եկավ «Քաղաքացիական պլատֆորմի» օլիգարխ-հիմնադիրը, ով հակադրվում էր Կրեմլի ուկրաինական քաղաքականությունը:
Իշխանության վերարտադրության հարցը սկզբունքային է Սերժ Սարգսյանի թիմի համար, որն էլ, ի վերջո, դրան հակադրվող Գագիկ Ծառուկյանին հարկադրեց թողնել քաղաքականությունը:

Վերլուծել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ