Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը պատահականության զո՞հ է
Pastinfo-ն գրում է, որ Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը հետաքրքրասեր երեխա է եղել, հաճախ ֆիլմերում արյունոտ տեսարաններ դիտելիս հորից հետաքրքրվել է, թե իրականում արյու՞ն է կամ մահանու՞մ են, թե՝ ոչ:
Այդ մասին ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը` հավելելով, որ ի պատասխան դստեր հարցերին` հայրն ասել է, որ ֆիլմերում մարդիկ չեն մահանում և որ արյան փոխարեն տոմատի մածուկ է:
Դեռահասի կողմից նույնաբովանդակ հարցեր հնչել են նաև ինքնասպանության թեմաներով: Այս մասին ասաց գյուղապետը՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ իրենք ենթադրում են, որ հետաքրքրությունից ելնելով էլ աղջիկը փորձել է պարանը գցել է վիզը և կախվել, ինչն էլ ողբերգությամբ է ավարտվել:
Հիշեցնենք, աղջկան տուկի թելով կախված վիճակում առաջինը գտել է եղբայրը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։