23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:

Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի:

Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է` կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու` պահանջներն աճելու են»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ