28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Երրորդմասցի Լյովիկի գործով հետախուզվում են Ծգլը, Տլեն ու Գաստիկը /ֆոտո/

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104  և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մերձակայքում մարտի 4-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը և Դրոն: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ