«Քարֆուր»-ը Հայաստանում կանոններ է սահմանում

«Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին Նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալին և մի շարք այլ հյուրեր։
Հրավիրվածները շրջեցին «Քարֆուր»-ի տարածքում, ծանոթացան առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը, ծառայությունների որակին: Լրագրողներին թույլ չտվեցին այդ ամենը տեսանկարահանել։ Այստեղ գործում էին «Քարֆուրի» ներկայացուցիչների կողմից սահմանված կանոնները։ Լրագրողները իրավունք չունեին առանց թույլտվության շրջել և ուսումնասիրել տարածքը, առավել ևս տեսանկարահանել։ Երկար բանակցություններից հետո թույլատրեցին ընդամենը մի քանի վայրկյան նկարել, այն էլ ներկայացուցիչների կողմից սահմանված հատվածից։ Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալին տեղավորվելով մի զամբյուղի կողքին, որ մեջ լցված են տվյալ օրվա զեղչված ապրանքները, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ուրախ են, որ «Քարֆուր»-ը բացվել է Հայաստանում և իրենք աշխատելու են երկու ուղղություններով․ «Առաջինը այն է, որ մենք մտածում ենք հայ գնորդների մասին, և ահա այդ ապացույցը, դուք տեսնումե ք այս սայլակը, որտեղ զեղչված ապրանքներն ե և մեզ մոտ գները կլինեն ավելի էժան քան մեր մրցակիցների մոտ»,-ասաց Քրիստիան դը Նալին՝ հավելելով, որ երկրորդ ուղղությունը այնն է, որ իրենք առաջնահերթ տեղ են տալիս հայկական արտադրությանը։ Հաջողության բանաձևը կարֆուրի ըստ Նադալի կայանում է նրանում, որ գնոևդներին առաջարկում են ցածր գներով ապրանքներ։
Նադալի խոսքով իրենք չեն սահմանաձեկվելու մեկ «քարֆուր» հիպերմարկետով, այլ նպատակներ ունեն ընդլայնվելու․«Մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար շուկան բավականին մեծ է և քաղաքը կարիք ունի նմանատիպ սուպերմարկետների»։