Քաղաքական ստախոսություն, հայհոյանք ու կեղծիք՝ ահա սրա գործունեությունը․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։
Նա թունավորիչն է ազգային կյանքի։
Նա թշնամանք, ատելություն է սերմանում միեւնույն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցությունների միջեւ։
Նա ստեղծում է ներքին ճակատներ,ջլատում ժողովրդի ուժերը։
Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։
Դա անեծքն է մեր կյանքի։
«Պետությունը ՝ դա ես եմ»,-ահա նրա պետական բարոյականը։
Քաղաքական ստախոսություն, հայհոյանք ու կեղծիք՝ ահա սրա գործունեությունը։
Այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի։
Գարեգին Նժդեհ, «Էջեր իմ օրագրեն»,Կահիրե,1924թ։
Հ.Գ. Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաեւ ապագա կապիտուլյանտներին»։